ՄԱՆ Է ԳԱԼԻՍ ՈՏՔԵՐ ՉՈւՆԻ,
ԾԱՌ Է ԵԼՆՈւՄ ՁԵՌՔԵՐ ՉՈւՆԻ,
ՇԱՊԻԿ ՈւՆԻ ԹևՔԵՐ ՉՈւՆԻ,
ՍՈւԼՈւՄ Է ԲԱՅՑ ԵՐԳԵԼ ՉՈւՆԻ:
ԱՅՆ ԻՆՉՆ Է
ՏԵՐև ՈւՆԻ ԾԱՌ ՉԷ,
ԽՈՍՈւՄ Է ՄԱՐԴ ՉԷ,
ԿԱՐՎԱԾ Է ՇՈՐ ՉԷ:
Գիտեք թե Օ -ն
ինչ տառ է դառնում
Երբ ժապավեն է
իր գլխին առնում...
Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:
Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:
ինչն է:
Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած
,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:
ինչն է:
Խոսում է նա, լեզու չունի,
Շրջում է նա, ոտքեր չունի
,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն:
Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր: